Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

ՀՀ գյուղնախարարն անցնող տարին գնահատել է ՙհազվադեպ արդյունավետ՚

ՀՀ գյուղնախարարն անցնող տարին գնահատել է ՙհազվադեպ արդյունավետ՚
30.12.2013 | 13:38

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Իր ուղերձում նախարարը նախ ջերմորեն շնորհավորել է ագրարային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, վերամշակողներին և բոլոր նրանց, ովքեր ՙհողը հայրենիք են դարձնում, աշխատանքը` բարիք, ծրագրերը` երկիրը շեն պահող իրականություն՚:

Գյուղնախարարն ինքն էլ է իր ուղերձում ընդգծել և կարծես թե համամիտ էլ է այն փաստի հետ, որ այսօր, առավել քան երբևէ, կարևոր է իր հողի ու արմատների հանդեպ հողագործի նվիրվածությունը: Գնահատելով անցնող տարին՝ Ս. Կարապետյանն այն անվանել է ՙհազվադեպ արդյունավետներից ու բերքառատներից՚: ՙՈլորտի բոլորճյուղերն ու բնագավառները 2013-ի եզրագծին հասանառաջընթացի որոշակի ցուցանիշներով: Լուրջ քայլ կատարվեց երկրի գյուղատնտեսությանհեռանկարային զարգացման ուղղությամբ: Կայուն նախադրյալներ ստեղծվեցին առաջընթացի շարունակելիության ապահովման համար՚,- նշել է նա իր ուղերձում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.- Ողջունելի է հատկապես այն, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարն այդքան գոհ է իր աշխատանքից, ինչն արդեն որոշակի առաջընթաց է երկրի համար: Հուսանք, որ նախարարությունը գալիք տարում իսկապես արդյունավետ ու բարեխիղճ գործունեություն կծավալի` ի նպաստ գյուղատնտեսության զարգացման:

Դիտվել է՝ 3263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ